Թուրք երիտասարդը հուզեց Արսինե Խանջյանին

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում այսօր կներկայացվի «Հոգիների աճուրդ» ներկայացումը։ Հեղինակը հայտնի ռեժիսոր և դերասան Արսինե Խանջյանն է։ Նա ներկայացնում է ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի կյանքն ու եղեռնի ճանապարհով անցնելու պատմությունը։ «Հոգիների աճուրդ» անվանումը հիշեցնում է հայտնի ֆիլմը, որը 1918 թվականին նկարահանեց «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունը։ Այն ներկայացնում է Մեծ եղեռնից փրկված Ավրորա Մարդիգանյանի պատմությունը։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, սակայն ժանրը գեղարվեստական է։ Կանադահայ ռեժիսոր և դերասանուհի Արսինե Խանջյանը հայտնեց, որ իր ներկայացումը համանուն է, սակայն ինֆորմացիան որևէ կապ չունի ֆիլմի հետ։ Տեղեկությունները նա հավաքագրել է արխիվային նյութերից։ Իսկ թատերական ներկայացման բուն նպատակը ցեղասպանությունը վերապրած հայուհու հիշատակը վառ պահելն է։ «Մի քանի տարի է, ինչ Ավրորա Մարդիգանյանն իմ մտքերում էր, մտածում էի` ինչ կարելի է անել նրա կյանքը ներկայացնելու համար։ Ներկայացումը պատրաստվեց 3 շաբաթվա ընթացքում Բեռլինի «Մաքսիմ Գորկի» թատրոնում։ Ուզում եմ Ավրորային ներկայացնել այնպես, ինչպես ինքը կցանկանար հիշվել, ուզում եմ նա իր ձայնով բացատրի իր ով լինելը»,-ասաց Խանջյանը` ներկայացման ժանրն անվանելով «դասախոսություն»։ Կանադահայ ռեժիսորին ուղեկցում էր ներկայացման դերակատարներից մեկը` Գերմանիայում ծնված թուրք Թաներ Շահինթյուրքը, որը չի վախենում առերեսվել պատմությանը։ Երբ նա սկսեց խոսել` հպարտությամբ նշելով իր մասնակցության ու ցեղասպանության ճանաչման մասին, Արսինե Խանջյանը հուզվեց ու չկարողացավ զսպել արցունքները։ «Հատկապես ինձ համար մեծ պատիվ է այս ներկայացման մաս լինել։ Ես արմատներով թուրք եմ, բայց ծնվել ու մեծացել եմ Գերմանիայում, ինձ համար մեծ պատիվ է այս ներկայացման մի մասնիկը լինել։ Իմանալով, թե Թուրքիայի մեջ ինչ կեցվածք ունեն այս թեմայի վերաբերյալ` իբրև դերասան իմ ջանքը կթափեմ, որ ազգակիցներիս կեցվածքը փոխեմ։ Ոչ մի բացասական վերաբերմունք չառաջացավ իմ դերի նկատմամբ։ Մարդիկ կային նաև, որ շնորհակալություն հայտնեցին իմ գործունեության վերաբերյալ»,- ասաց Թաներ Շահինթյուրքը։ Երեկ, ինչպես ինքն է խոստովանում, իրեն բախտ վիճակվեց լինել ցեղասպանության թանգարանում։ Բառեր չգտավ ներկայացնելու` ինչ է զգացել։ Հույս հայտնեց, որ ապագայում Թուրքիան ևս կառերեսվի պատմությանն ու իր հարկի ներքո կներկայացնի «Հոգիների աճուրդ» ներկայացումը։ Ի դեպ, դերասանն աշխատում է Բեռլինի «Մաքսիմ Գորկի» թատրոնում։ Նրանք մի քանի անգամ անդրադարձել են ցեղասպանության թեմային։ Իսկ թատրոնում նա միակ թուրքը չէ։ «Հոգիների աճուրդ» ներկայացումը հնարավոր կլինի դիտել հոկտեմբերի 3-ին, 19։00-ին` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։   Աղբյուրը՝ armeniasputnik.am

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am