Ոստիկանների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով քրգործ է հարուցվել

Էրեբունի վարչական շրջանի «Մուխանաթափ» կոչվող տարածքում անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Ալեքսան Պ.-ին վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ոստիկանների կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ. տեղեկացնում է ՀՔԾ-ն։ Մասնավորապես՝ Ալեքսան Պ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերով 13.05.2016թ. ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողի կողմից կազմվել է Ալեքսան Պ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն: Տուժող Ալեքսան Պ.-ն ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ ունենալով բարձր ճնշում՝ տան բակում բերանքսիվայր ընկել է գետնին, ստացել մարմնական վնասվածքներ և քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, բուժում ստանալու նպատակով դիմել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոն: Այնուհետև ՀՀ ոստիկանության նույն բաժնի մեկ այլ ոստիկանի կողմից 15.05.2016թ. կազմվել է Ալեքսան Պ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն, որի համաձայն՝ վերջինս հայտնել է, որ Էրեբունի վարչական շրջանի «Մուխանաթափ» կոչվող տարածքում անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, որից հետո գնացել է տուն, քանի որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Նույն օրը ինքը հարևանների կողմից տեղափոխվել է Ավանի նարկոլոգիական կլինիկա, որտեղից էլ բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից մահացած Ալեքսան Պ.-ի անձնագրի, ոստիկանության աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունների, ինչպես նաև այլ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոստիկանության հիշյալ ծառայողների կողմից կազմված Ալեքսան Պ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունների տակ առկա Ալեքսան Պ.-ի ստորագրությունները և ձեռագիր գրառումները էապես տարբերվում են միմյանցից: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am