Մենք հաստատ ՀՀԿ-ի հետ Վանաձորում չենք կազմի քաղաքական կոալիցիա․Հեղինե Բիշարյան

Մենք հաստատ ՀՀԿ-ի հետ Վանաձորում չենք կազմի քաղաքական կոալիցիա․ «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարեց «Հայկական վերածնունդ կուսակցության» անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը: «Դա միանշանակ է, և մենք չենք անի: Մենք դեռ պետք է իմի բերենք մեր քվոտաները, մեր հնարավորությունները․դրա արդյունքում կուսակցությունում տեղի կունենա քննարկում և թե ինչպիսին կլինեն մեր հետագա գործողությունները՝ կմնա՞նք առանձին, թե՞ կհամագործակցենք որևէ քաղաքական ուժի հետ, արդեն քննարկումները ցույց կտան»,- ասաց նա: Վանաձորում իրենց հետ կոալիցիա կազմելու առաջարկ էր ներկայացրել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Հարցին, թե ինչը պետք է ստիպի «Հայկական վերածնունդին», որ չմիավորվի ընդդիմադիրների հետ ընդդեմ իշխանությունների, Հեղինե Բիշարյանը պատասխանեց․ «Այս պահին այդպիսի քննարկում չի եղել: Այստեղ կան բաներ, որ պետք է ամեն ինչ հաշվի առնել, թե որոնք կլինեն խանգարող հանգամանքները, նորից քննարկումները ցույց կտան»: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ «Հայկական վերածնունդը» Վանաձորում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցի, Հեղինե Բիշարյանը պատասխանեց․«Մենք ընդհանրապես ոչ մի համագործակցություն չենք բացառում: Կան մոտեցումներ, որ կարելի է անգամ համագործակցել սատանայի հետ, եթե այդ համագործակցությունը մեր քաղաքացիների կյանքում ինչ-որ բան փոխելու համար է: Մենք այնպիսի քաղաքական գործիչներ չենք, որ վետոներ դնենք, ասենք՝ այս մեկի հետ կարելի է համագործակցել, մյուսի հետ՝ ոչ: Եթե նույնիսկ իշխանությունն ինչ-որ բան է ասում, որ շատ խելոք է, օրինակ՝ խորհրդարանում, ինձ թվում է՝ այդ դեպքում կարելի է համագործակցել նրա հետ»: Հեղինե Բիշարյանը նշեց, որ իրենք որևէ ընդդիմադիր ուժի համար խնդիր չեն առաջացրել և ոչ էլ հիմա են առաջացնում․«Համագործակցությունը շատ կարևոր մի բան է, և պետք է գնալ այդ ճանապարհով: Այն քաղաքական ուժերը, որոնք իրենց գործընկերների վրա քար ու ցեխ են շպրտում, իրենք դատապարտված են և կյանքը ցույց է տվել, որ այդպես է»: Որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու կամ չկազմելու մասին որոշումը, ըստ նրա, «Հայկական վերածնունդը» կներկայացնի քննարկումից հետո՝ պատճառաբանված և հիմնավորված:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am