«Նալբանդյանը չի կարողանում իրացնել անկախ արտաքին քաղաքականությունը».պատգամավոր. տեսանյութ
«Կա հստակ իրողություն, որ ՀՀ-ի արտաքին հարաբերությունների իրացման ոլորտում մենք ունենք հստակ խնդիրներ դա կախվածությունն է ռուսական արտաքին խաղաքականության հետ: Ցավով եմ արձանագրում, որ միջազգային հանրության կողմից ՀՀ-ի արտաքին քաղաքականության իրացումը ընկալվում է որպես դեֆակտո ռուսական արտաքին քաղաքականության սպասարկու: Ուզենք, թե չուզենք, դա կա»,-այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն՝ անդրադառնալով Էդվարդ Նալբանդյանի վերանշանակմանը: Նրա պնդմամբ՝ մեկ-երկու դեպք առանձնացված կարելի է նշել, որտեղ փառք Աստծո, որ մենք կարողացել ենք հետամուտ լինել մեր պետական շահին: Պատգամավորի խոսքով՝ Էդվարդ Նալբանդյանը չի կարողանում է իրացնել անկախ արտաքին քաղաքականություն և չի կարողանում վերհանել այն խնդիրները, որոնք այսօր ՀՀ-ի համար օրհասկան խնդիրներ են: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
