Փաշինյանը փաստեր չունի. տեսանյութ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել մեկ ինստիտուցիոնալ ընդդիմություն երկրում չի լինելու ժողովորդավարական իշխանափոխություն: «Մենք հավակնել ենք, հավակնում ենք լինել այդ միակ ընդդիմությունը, դաշինքային հարաբերությունները մեզ համար դժվար պատկերացնելի են, և եթե կան կուսակցություններ, ովքեր պատրաստ են ուժերը մեկտեղել, նրանք պետք է համախմբվեն մեկ քաղաքական ուժի շուրջ»,-ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Գյումրիում և Վանաձորում հանրապետական կուսակցությունը հաղթեց, որ իրենք պետք է հետևություններ անեն այդ արդյուքներից: Խոսելով ընտրակաշառքների և իշխանության կողմից վարչական լծակների օգտագործման մասին՝ Փաշինյանը նշեց, որ ինքը, ճիշտ է, խախտումներ նկատել է, ընտրակաշառքի մասին խոսակցություններ լսել է, բայց փաստեր չունի: «Ընտրությունների արդյունքները ճնշող մեծամասնությամբ ծավալվել են հետևյալ կերպ. ընտրողը եկել է, քվեարկել է քվեաթերթիկը գցել է քվեախցի մեջ, համենայն դեպս այս պահի դրությամբ ես այդպիսի որևէ տեղեկություն չունեմ, ընտրակաշառքի մասին»,-նշեց պատգամավորը: Մանրամասներըէ տեսանյութում Լուսինե Միքաելյան
