ԳԱԼԱ-ն դիմել է ոստիկանություն․ Գյումրու ընտրություններին խառնվել են անգամ մականունավոր կանայք

ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը aravot.am-ին տեղեկացրեց, որ վաղ առավոտից տարբեր տեսակի ահազանգեր են ստացել․82 ընտրատեղամասերում էլ ունեն վստահված անձիք, ներկայացուցիչներ, իսկ թեժ տեղամասերում ուղարկել են լրագրողներ, ակտիվ աշխատում են դիտորդների հետ։ Ըստ Քրիստինե Մկրտչյանի, թեժ ահազանգերը հիմնականում «Գծի հետև» ու Արցած թաղամասերից են։ «Արցախ թաղամասից նույնիսկ ֆիքսեցինք ավտոմեքենայի պետհամարնիշերը, մեկը սպիտակ մեքենա էր՝ N45801, ահազանգ եկավ, որ այս մեքենայով մարդ են տեղափոխում ու կաշառք բաժանում։Մենք տեղյակ ենք պահել ոստիկանությանը, մեր ներկայացուցիչները եղել են այնտեղ, ճշտեցինք, որ մեքենայի մեջ եղել է ներկայացուցիչ «Բալասանյան դաշինքից»։ Մեքենան հեռացել է, հետո տեղեկություն ստացանք, որ Անո անունով ինչ-որ կին, Չոռնի Անո են ասում (խոսքը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակցի մասին է Ա․Ն․) մարդիկ է բերում հատուկ ցուցակով, որպեսզի ընտրեն, ոստիկանությանը նորից տեղյակ պահեցինք, ասացին, որ հատուկ ջոկատայիններ են ուղարկել, դրանից հետո այդ կինը հեռացել էր։ Գծի հետև կոչվող թաղամասից ավագանու անդամ  Էդգար Մկրտչյանն է անմիջապես մասնակցել, միջանցքներում, տեղամասի դիմաց է շրջել, մեր ներկայացուցիչը կարգի է հրավիրել․ ասել, որ իրավունք չունեք տեղամասին մոտ լինելու, ահագին վիճաբանություն է եղել նրա հետ։ Մենք ունենք նաև նկարած կադրեր, թե ինչպես տեղամասին շատ մոտ են գտնվում այլ երիտասարդների հետ, տարբեր են ահազանգերը։ Ասում են, որ «Բալասանյան» դաշինքից և «Գյուրեցու ոգի» կուսակցությունից ցուցակով մարդիկ են իրենց մոտ, ներկա-բացակա են անում նրանց, ովքեր գալիս են։ Հանձնաժողովի նախագահների հետ խոսում ենք, խնդրում ենք անմիջապես արձանագրություն կազմել, հրավիրում ենք դուրս։ Կոնկրետ 42 դպրոցում՝ 34/11 ընտրատեղամասում խոսել եմ հանձնաժողովի նախագահի՝ Եղիշե Շարյանի հետ, որը հաստատեց, որ «Բալասանյան» դաշինքի անդամը ներկա-բացակայով է աշխատում, ասաց, որ արձանագրություն է կազմել, զգուշացվել է, որ կհրավիրեն ոստիկանություն։  Թիվ 32 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում մեր վստահված անձից ահազանգ ստացանք, որ երևանցու բարբառով խոսող մարդիկ են գալիս, և իրենց ուղղորդում են ընտրատեղամաս, մեր ներկայացուցիչը չէր թողել ներս մտել։Մենք  նորից տեղյակ ենք պահել հանձնաժողովի նախագահին, ասել ենք, որ ուշադիր լինի։  Թանաքի հետ կապված խնդիր կար թիվ 34/14 ընտրատեղամասում, նախագահը նաև հաստատեց։ Եվ քաղաքացիներն են ահազանգում մեզ, և մեր վստահված անձիք, հիմնականում հանձնաժողովի նախագահների, քարտուղարների հետ ենք աշխատում, խնդրում ենք կարգի հրավիրել, ոստիկանության հետ ենք աշխատում, խնդրում ենք տեղյակ պահել, մեկ տեղամասում մեր ներկայացուցիչը գրիչներ էր բռնել, բռնել էր ընտրակեղծարարի ձեռքը, չէր թողնում, որ գնա, զանգել էր ոստիկանություն, սպասել էր մինչև որ ոստիկանության ներկայացուցիչը մոտենա իրեն։ Ասաց, որ ցուցակներ կար ընտրակեղծարարի  ձեռքին, նա «Գյումրեցի ոգի» կուսակցության ներկայացուցիչ է, ինչ-որ խրձով գրիչներ,  և՛ մեր ներկայացուցիչը ընտրակեղծարար այդ տղան գնացել են ոստիկանություն, ցուցմունք են տվել։  Ի միջիայլոց մյուս  կուսակցություններից էլ ահազանգեր ունենք՝ ՕԵԿ-ից ԲՀԿ-ից, հիմնականում «Բալասանյան» դաշինքից ու «Գյումրեցու ոգի» կուսակցություններից են բողոքում, որոնք ունեն ցուցակներ ու իրենց մոտ հատուկ ներկա-բացակա են անում մարդկանց», -ասաց Քրիստինե Մկրտչյանը։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am