Ինչ կփոխվի Վիգեն Սարգսյանի՝ՊՆ պաշտոնում նշանակմամբ
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակմամբ ոլորտում մշակվելու է նոր ռազմական դոկտրին: Ոլորտում հատկապես ապրիլյան դեպքերից հետո, պետք էր ՀՀ նախագահի ակտիվ մասնակցությունը,հայտարարեց նա: Քաղաքագետը միևնույն ժամանակ շեշտեց, որ պետք է նաև չմոռանալ Սեյրան Օհանյանի տարած աշխատանքն այս երկրի համար: Անդրադառնալով պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի նշանակմանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում` քաղաքագետը նշեց, որ նշանակումը տրամաբանական էր։ «Ըստ իս` մեսիջ է Ադրբեջանին, որ ավելի կոշտ ու վճռական ռազմական քաղաքականություն է իրականացվելու»,- մանրամասնեց նա:
