Խախտումների վերաբերյալ ներկայացվել են գրություններ և հանցագործության մասին հաղորդումներ. ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Գորիսի մամուլի ակումբի, Իրազեկ Քաղաքացիների Միավորման, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Մարտունու կանանց համայնքային խորհրդի համագործակցությամբ  Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունների դիտարկման ընթացքում արձանագրված խախտումների առնչությամբ ներկայացվել են հետևյալ գրություններն ու հանցագործության մասին հաղորդումները: Ներկայացնում ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարությունն ամբողջությամբ։ «Գյումրու ոստիկանության Մուշի բաժին գրություն է ներկայացվել այն մասին, որ քաղաքացի Զոյա Ադամյանը լուսանկարել է ընտրողներից Մարիամ Բաղրամյանի քվեաթերթիկը: Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ թիվ 34/79 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանի փականը անսարք է և չի փակվում: Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/81 ընտրատեղամասում Արթուր Իսրայելյան անունով անձը նախ ներկայացել է որպես ԲՀԿ վստահված անձ, ապա Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոնի դիտորդ: Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/56 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նելլի Ավետիսյանը խոչընդոտում է դիտորդների և վստահված անձանց աշխատանքը՝ անիմաստ վիճաբանություններ սկսելով նրանց հետ: Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/08 ընտրատեղամասում թիվ 37 դպրոցի տնօրենը անընդհատ ելումուտ է անում տեղամաս, իսկ տեղամասի բակում գտնվող անհայտ անձինք խոչընդոտում են դիտորդների աշխատանքը՝ տեղամասի տարածքը 50մ շառավղով դիտարկելու ընթացքում: 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/59 ընտրատեղամասի նախագահը հեռացրել է խախտում կատարող վստահված անձին, սակայն  հրաժարվել է դրա վերաբերյալ արձանագրություն կազմելուց:
Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/79 ընտրատեղամասում Հայկական վերածնունդ կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Համլետ Սարուխանյանը՝ որպես կուսակցության լիազոր ներկայացուցիչ, գտնվում է տեղամասում, դրա վերաբերյալ նախ զգուշացվել է տեղամասի հանձնաժողովի նախագահին: Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/21 ընտրատեղամասում անհայտն անձը «Բալասանյան դաշինք» գրությամբ արկղով սնունդ է բերել և հանձնել հանձնաժողովի նախագահին: Նույն տեղամասում ժամը 10:13-ի դրությամբ Բալասանյան դաշինքի վստահված անձը իր մոտ առկա ցուցակներում նշումներ է կատարել և ուղղորդել ընտրողներին՝ նրանց տրամադրելով գրություններով թղթիկներ: Թիվ 30 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 30/14, 30/40, 30/58 ընտրատեղամասերում կնիքի թանաքաներկը ցնդում է: ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի  բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոմն Սիրանույշ Թադևոսյանի կողմից 34/56 ընտրատեղամաս տաքսի ծառայության մեքենայով խմբերով ընտրողներ տեղափոխելու վերաբերյալ: Նույն հաղորդմամբ նշվել է նաև 34/59 տեղամասում ընտրողներին ստիպողաբար տեղամասեր տանելու և Բալասանյան դաշինքի օգտին քվեարկել պարտադրելու, ինչպես նաև թիվ 34/76 և 34/39 ընտրատեղամասերում ուրիշի փոխարեն քվեարկության վերաբերյալ: ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի  բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև 34/64 ընտրատեղամասում Բալասանյան Դաշինքի վստահված անձի և ընտրողներից մեկի միջև վիճաբանության վերաբերյալ: Թիվ 30/01, 30/22, 30/49 և 30/03 ընտրատեղամասերում ևս ուրիշի փոխարեն քվեարկություն է տեղի ունեցել, ներկայացվել է գրություն ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Թիվ 30/51 ընտրատեղամասից 50 մ շառավղով կուտակումներ և ուղղորդումներ նկատելու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին: 30/01, 30/22 և 30/49 ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու վերաբերյալ գրություն է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին: 30/01, 30/03 և 30/48 տեղամասերում ընտրողներին խմբերով ընտրատեղամաս տեղափոխելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին: 30/14 ընտրատեղամասում  ընտրողներին խմբերով տեղափոխելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: 30/06 ընտրատեղամասում քվեատուփը սահմանված կարգով զմռսած չլինելու վերաբերյալ գրություն է ուղարկվել թիվ 30 ԸԸՀ և հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Վանաձորի 30/47 ընտրատեղամասում ժամը 20:00-ից հետո լրագրողի մուտքը տեղամաս արգելելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին»:
 

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am