Քաղաքական դոսիե Կարապետյանի դեմ

  Վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական առաջին մեսիջները քաղաքական դաշտի փորձառուները ուշիուշիով հավաքագրում են իբրև  դոսիե, որը հետո շատ նրբորեն կարող է օգտագործվել նրա դեմ: Ընդ որում, նկատելի է, որ այս հարցում կա պաշտոնապես չձևակերպված համագործակցության իշխող ուժերի բոլոր հնաբնակների միջև: Օրինակ՝ իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարել էր, որ «Պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը քրեական գործի նյութ պետք է դառնա: «Ի վերջո, սա հայտարարություն էր հանցագործության մասին, գողությունը կոնկրետ հոդված է Քրեական օրենսգրքում: Այս հայտարարությանը պե՞տք է հետևի կոնկրետ գործողություն իրավապահ մարմինների կողմից․ ի վերջո, այդ հայտարարությունը արվեց հենց այդ իրավապահ մարմինների ներկայությամբ: Եթե վարչապետը գնահատում է, որ տեղի է ունեցել գողություն, սա արդեն լավ հիմք է տալիս մտածելու, որ հենց էդ ուղղությամբ կկատարվեն կոնկրետ քայլեր, որոնք ի վերջո կդառնան քրեական գործեր, և դրանով կզբաղվի դատախազությունն ու իրավապահ մարմինները: Այո՛, սա նշանակում է, որ վարչապետը պատրաստ է նաև էդ գնով և էդ կտրուկ միջոցներով դեմն առնել էն ամենի, ինչ որ տեղի է ունեցել»,- «Ազատությանը» ասել էր Արմեն Ռուստամյանը: Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս հարցին, թե ինչու առայսօր Կարեն Կարապետյանի հայտարարությանը իրավապահ մարմինները չեն արձագանքում, հստակ չէր պատասխանել, ընդամենը խորհուրդ էր տվել այդ հարցն ուղղել հենց վարչապետին: «Ես վարչապետի խոսնակը չեմ, Հանրապետականի խոսնակն եմ»,- ասել էր նա և ավելացրել, թե իր կարծիքով՝ վարչապետը  խոսել է ընդհանուր և փիլիսոփայության և ոչ թե կոնկրետ հանցագործության մասին: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պրիմիտիվ գողության մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության փիլիսոփայությունը ավելի էր ընկալել. «Գողությունը «գողանալ» բառը չէ,- ասել էր նա և շարունակել,- այսինքն՝ այն երևույթը, որը կառավարության անդամները՝ ներքևից մինչև վերև, պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա։ Եվ դա համարեց՝ որպես գողություն։ Իսկ եթե որևէ մեկը, կամ ես, կամ դուք, գիտենք՝ ովքեր են գողերը, դա ինչ-որ հայտարարելու բան չի։ Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է, և էդ գողին բռնում տանում, բանտարկում են: Գողություն՝ ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում, տանում են, չգիտեմ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն»: Այս անբովանդակ ու բազմիմաստ մեկնաբանությունները, որոնք այսօր մասամբ նաև հումորի ժանրում են դիտարկվում, իհարկե ժամանակի ընթացքում այլ արժեք են ունենալու: Հիմա, քանի դեռ վարչապետը նոր մարդ է, և ընթացիկ գողությունների հետ նոր անունն ուղղակիորեն չի կապվում, նրա այս կարգի հայատարությունները դրական սպասումներ են առաջացնում: Բայց մի քանի ամիս, բնականաբար, քաղաքական ուժերն ու գործիչները, այդ նույն Արմեն Ռուստամյանը, Գալուստ Սահակյանը, Շարմազոնովն ու մյուսները կհարցնեն Կարեն Կարապետյանին. <<Պարո՛ն Կարապետյան, անցել է 6 ամիս, ի՞նչ եք արել՝ պրիմիտիվ գողությունները վերացնելու համար, քանի՞ պրիմիտիվ գողություն կատարողի եք ձերբակալել կամ  կարգի հրավիրել: Եվ երբ այս հարցը կոնկրետ պատասխան չի ունենա, այն ժամանակ արդեն կգա պահը հայտարարելու, որ նոր վարչապետն ու նրա տեխնոկրատ նախարարները ընդամենը գեղեցիկ կոստյումով տղաներ են, ովքեր  գեղեցիկ բառեր են ասում, որոնց տակ իրական բովանդակություն չկա: Իրականում, իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե խոսքերի տակ բովանդակություն դրվեր, բայց դրա համար Հայաստանում շատուշատ բաներ պետք է փոխել, այդ թվում նաև թվում վերը նշված քաղաքական ուժերին ու գործիչներին:   Կարինե  Սարիբեկյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am