«Համախմբում»ի վստահված անձը օրենք չի խախտել, այլ կանխել է .խոսնակ
«Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը` անդրադառնալով մի քաղաքացու և իրենց վստահված անձի միջև գրանցված միջադեպին նշեց. «Գյումրի քաղաքի թիվ 34/48 տեղամասում «Համախմբում» կուսակցության վստահված անձ Ռուզան Խաչատրյանը ոչ թե օրենք է խախտել, այլ կանխել է օրենքի խախտումը:Իրականում վստահված անձն օրենքով էլ իրավունք չունի դիպչել քվեաթերթիկին, քվեատուփին, կնիքին, և, բնականաբար, «Համախմբում» կուսակցության վստահված անձը չէր կարող ծրարն առանց կնիքի գցել ընտրատուփ, կամ գցելուն առնչություն ունենալ»:
Արագենազ Մանուկյանը մանրամասնեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ մանրամասնելով. «Տվյալ անձը քվեարկել է, դուրս է եկել ընտրատեղամասից, հետ է վերադարձել, և հայտարարել, որ ցանկանում է երկրորդ անգամ ընտրել` պատճառաբանելով, որ իր ծրարն առանց կնիքի է ընտրատուփ գցվել: «Համախմբում» կուսակցության վստահված անձը, բնականաբար. թույլ չի տվել, որ քաղաքացին երկրորդ անգամ քվեարկի, քանի որ դա օրենքի խախտում է»:
