Ընտրախախտումների մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ
ՀՀ ոստիկանությունն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին՝ 2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ։ Հաղորդվում է, որ ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝ Ըստ փուլերի՝ Քարոզչության ընթացքում՝ 5, Քվեարկության օրը՝48: Ըստ տարածքների 1. Շիրակի մարզ՝ 6, 2. Լոռու մարզ՝ 20, 3. Գեղարքունիքի մարզ՝ 8, 4. Վայոց ձորի մարզ՝ 1, 5. Սյունիքի մարզ՝ 0, 6. Կոտայքի մարզ՝ 18: Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ: Ոստիկանությունը կոչ է անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին: Հիշեցվում է, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:
