ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների ընթացիկ զեկույցը՝ հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 12.00 -16.00-ի դրությամբ
Անընդհատ թարմացվում էԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ ընտրատարածքներ թիվ 30, 34ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում:Դիտորդական առաքելությունը բաղկացած է 200 դիտորդից՝ համապատասխանաբար՝ 85 դիտորդ թիվ 30 ընտրատարածքում և 115 դիտորդ՝ թիվ 34 ընտրատարածքում:ԿԱՐԵՎՈՐԺամը 16:00-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքի՝ մեր կողմից դիտարկվող 34 տեղամասերում Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 38032 անձանցից քվեարկությանը մասնակցել են 17.746 ընտրող:Որոշ տեղամասերում մասնակիցների վերաբերյալ դիտորդների և հանձնաժողովի տվյալները տարբերվում են:Գրանցված ընտրողների թիվը Վանաձորում 96.548 է:Կուտակումներ, ընտրողների տեղափոխումԹիվ 30/58 - Սպիտակ գույնի 0544Լ պետհամարանիշի միկրոավտոբուսով ընտրողներ են տեղափոխել:Թիվ 30/14 - դիտորդը ահազանգել է, որ 0485Լ մակնիշի միկրոաավտոբուսը ընտրողներ է բերում տեղամաս:Թիվ 34/56 - Անընդհատ մեքենաներով մեծահասակներ են բերում ընտրատեղամաս:Թիվ 34/59 - Մի խումբ անձինք հայտնել են, որ իրենց մեքենաներով բերում են ընտրատեղամաս և ստիպում որպեսզի երկրորդ համարին ընտրեն:Քվեարկության գաղտնիության բացահայտումԹիվ 30/27 - Դիտորդի ներկայաթյամբ 2 ընտրող զանգահարել են ինչ-որ մեկին և տեղեկացրել, թե ում օգտին են քվեարկել:Այլ անձի փոխարեն քվեարկությունԹիվ 34/76 - Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին:Թիվ 34/39 - Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին:Թիվ 30/49 - Քաղաքացին եկել է քվեարկության եւ պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են են եղել: Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել քվեարկել:Քվեարկության կարգի այլ խախտումներԹիվ 30/56 - Ժամը 12-ից դիտորդի եւ հանձնաժողովի տրամադրած տվյալները մասնակցության տարբերվել են: Ժամը 14:00-ի դրությամբ մոտ 30 մասնակցի տարբերություն է եղել՝ 410-440 հարաբերակցությամբ:Թիվ 30/27 - Քվեարկության խցիկից դատարկ ծրար է հայտնաբերվել:
Թիվ 30/55 - Կենսաչափական անձնագրով 2 տարբեր անձինք քվեարկել ենԹիվ 30/47 - Քաղաքացի է մոտեցել շրջիկ դիտորդին ու ասել, որ ընտրողները տեղամասից դուրս գալուց հետո մտնում են «Հայկական Վերածնունդ» կուսակցության շտաբ:Թիվ 30/16 - Դիտորդը հայտնել է, որ իր տեղամաս է եկել մի պատգամավոր և ասել, որ պետք է քվեախցիկի վրա առկա փոքրիկ պատուհանը բացել, որպեսզի երևա ընտրողը: Նախագահը հրաժարվել է կատարել պատգամավորի պահանջը:Թիվ 30/40 - Դիտորդը նշում է, որ հանձնաժողովի անդամներից մեկը քվեաթերթիկները նախապես առանձնացնում է ելունդներից՝ անկախ այն հանգամնքից ընտրող կա, թե ոչ: Մի քանի անգամ առաջարկել է հանձնաժողովի նախագահին, որ վերացնի խախտումը, բայց վերջինս անգործություն է ցուցաբերել: Փաստն արձանագրվել է գրանցամատյանում։Թիվ 34/81 - Դիտորդը հայտնում է, որ հանձնաժողովի անդամը թերթել է ընտրողների ցուցակները և հեռախոսի մեջ գրառումներ արել:Թիվ 34/33 - Վստահված անձը տվյալներ է դուրս գրում ընտրողների ցուցակից:Թիվ 34/33 - Վստահված անձը շարունակում է ապօրինաբար տվյալներ դուրս հանել ընտրողների ցուցակից, ինչպես նաև տեղամասի մոտակայքում է գտնվում թեկնածուն, որն ազդեցություն է գործում ընտրողների վրա:Թիվ 34/27 - Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:Թիվ 34/33 - Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:Թիվ 34/65 - Ընտրական տեղամասի միջանցքում՝ ընտրողների ցուցակների մոտ, շուրջ 3 ժամ անհայտ անձը հետևում է ընտրողներին:Թիվ 34/13 - Ընտրողը հայտնել է, որ կնիքի թանաքը ցնդում է:Թիվ 34/64 - Տեղամասում գտնվում է Արմեն Գաբրիելյանը՝ Գործարար կուսակցության վստահված անձը, որը քաշքշել է Բալասանյան դաշինքի վստահված անձին, խաթարվել է ընտրությունների բնականոն ընթացքը:Թիվ 34/72 - Ընտրող Մկրտիչ Հակոբի Հովհաննիսյանը քվեարկել է վարորդական վկայականով:Թիվ 30/50 - Ընտրատեղամաս նույն մեքենաները պարբերաբար քաղաքացիների են բերում և տանում:Թիվ 30/20 - Քաղաքացու անուն-ազգանունը առկա չէ ընտրողների ցուցակում: Վերջինս փոխել է հաշվառման հասցեն 2 ամիս առաջ:Թիվ 30/16 - Առկա խախտումների վերաբերյալ հանձնաժողովի նախագահը անգործություն է ցուցաբերում:Թիվ 30/19 - Հանձնաժողովի անդամը դուրս է եկել ընտրատարածքից և իր հետ տարել է անհատական կնիքը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը