Գեղաշենում անձնագրերից անհետանում է դրոշմակնիքի թանաքը. մթնոլորտը լարված է
Ի տարբերություն Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի 27/1 ընտրատեղամասի` 27/2 ընտրատեղամասում ընտրական գործընթացը անցնում է լարված մթնոլորտում։ Տեղամասի ներսում անընդհատ մարդկանց կուտակումներ են տեղի ունենում, ինչը դժվարացնում է ընտրական հանձնաժողովի աշխատանքը։ Հանձնաժողովի նախագահը կարգը պահպանելու համար դիմեց ոստիկանության աշխատակիցներին, որոնք 27/2 ընտրատեղամասում գնալով շատանում են։ Մարդիկ բողոքում են, որ գալիս են և հերթի մեջ են ընկնում, ինչի պատճառով անընդհատ իրարանցում և լարվածություն է ստեղծվում։
Րոպեներ առաջ հերթական արտառոց դեպքը արձանագրվեց։ Ընտրողների անձնագրերից ժամանակից շուտ անհետանում է դրոշմակնիքի թանաքը, որը նվազագույնը պետք է անհետանա 24 ժամվա ընթացքում։ Հաղորդում է Հետք-ը։
Կնիքը կարմիրով նշված մոխրագույն շրջանակն է, որ մեր ֆիքսելու պահին արդեն գրեթե մաքրված էր
Հանձնաժողովի նախագահը կապվեց ընտրատարածքայաին ընտրական հանձնաժողովի հետ, որտեղից նրան փոխանցեցին` հետևել ցուցակներում առկա դրոշմակնիքների առկայությանը, որպեսզի կրկնակի քվեարկության դեպքերը բացառվեն` այդ ձևով շարունակելով ընտրական գործընթացը։ Համայնքապետի թեկնածու Առաքել Գրիգորյանի վստահված անձը պահանջում էր կանգնեցնել ընտրությունների ընթացքը։ Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Հետք