ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում մասնակցել է «Ատլանտիկ» շաբաթաթերթի ու Ասպենի գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպած 8-րդ տարեկան ֆորումին: Իր ելույթում Քերին անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Նա կարծիք է հայտնել, որ դեռ պայմաններ չեն ստեղծվել այդ հակամարտության կարգավորման համար: Նրա խոսքով՝ այսօրվա աշխարհում կան մի շարք սառեցված հակամարտություններ, որոնց թվում է նաև Ղարաբաղյան հակամարտությունը: Այդ հակամարտության կարգավորման համար ներկայումս չի նկատվում հնարավորություն, ինչի պատճառն առաջին հերթին այն է, որ առաջնորդները պատրաստ չեն դրան:
Պաշտոնական Վաշինգտոնը ապրիլյան պատերազմից վեց ամիս անց, փաստացի, արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսանելի չէ այս պահին, ավելին, Միացյալ Նահանգները նաև ամրագրում է պատճառը` «ղեկավարները պատրաստ չեն»:
Դիվանագիտական լեզվից, եթե անցնենք ավելի պարզ վերածնմանը, ապա` նախ պետք է նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետությունները երբեք չեն մատնանշել այս կամ այն խնդրում մեկ կողմին` մեղավորներին, պահպանելով հավասարակշռություն: Բայց սա այն դեպքն է, երբ պարզ է, թե ԱՄՆ-ն ինչ նկատի ունի:
Ապրիլյան պատերազմը սանձազերծել է Ալիևը, դա գիտեն` ԵԱՀԿ Մինսկի խմբում: Թե քառօրյա պատերազմից հետո, և թե դրանից առաջ մշտապես Ալիևն է մերժել վստահության մթնոլորտի ստեղծման բոլոր առաջարկները` դիպուկահարներին առաջնագծից հետ քաշելու առաջարկից սկսած` մինչև վերջերս սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառումը:
Ալիևն է, որ երբեք չի խոսել փոխզիջումների մասին: Ադրբեջանի հասարակությանը նա սնել է` «ամեն ինչ, կամ պատերազմ» քարոզչությամբ և իր «անպարտելի բանակի» մասին շարունակական միֆերով:
Ալիևն է հետևողական հայատյացության քարոզով` հայերի հետ հնարավոր երկխոսության հնարավորությունները վերացրել ու ապացուցել մի անհերքելի փաստ` Ղարաբաղը երբեք չի կարող է դառնալ Ադրբեջանի մաս: Սա Ալիևն է իր գործելաոճով ապացուցել:
Հետևաբար, պաշտոնական Վաշինգտոնի կողմից արձանագրումը, որ` «ղեկավարները պատրաստ չեն» լուծման, նշանակում է, որ բոլորը հասկացել են մեկ բան` Ալիևը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների:
Սա նոր իրավիճակ է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Պաշտոնական Երևանը վերջերս էլ խոսել է Մադրիդյան սկզբունքներում հայկական կողմի զիջումների վերանայման մասին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան կողմն էլ արձանագրել է այն անելանելի վիճակը, որում գտնվում է ղարաբաղյան բանակցային գործընթացը:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը