Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը քիչ առաջ քվեարկեց 30/35 ընտրատեղամասում։
«Քվեարկեցի հանուն նոր Վանաձորի, նոր կյանքի, հանուն մեր երեխաների վաղվա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանը՝ նշելով, որ լավ արդյունք է կանխատեսում։
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, ՔՊ-ի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջեւ եղած կոնֆլիկտին՝ Արամ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ «չեն եղել կոնֆլիկտներ, եղել են քաղաքական գնահատականներ»։
Ըստ նրա՝ արդեն խախտումներ են արձանագրել. «Մարդը փորձել է նկարահանել իր քվեաթերթիկը։ Կա դեպք, որ գրանցում չի ունեցել ու քվեարկել է։ Որոշ տեղամասերում էլ կուտակումներ կան»։
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը