Արթիկում լարվածությունն ավելի ակնհայտ է, քան Գյումրիում. Շիրակի մարզպետ
Արթիկում լարվածությունն ավելի ակնհայտ է, ավելի մեծ, քան Գյումրիում, քանի որ այնտեղ անձնավորված ընտրություններ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: «Գյումրիում կուսակցությանն են ընտրում, իսկ Արթիկում անձնավորված ընտրություններ են, իսկ նման դեպքերում, գիտեք, լարվածությունն ավելի մեծ է լինում»,- ասաց մարզպետը: Հովսեփ Սիմոնյանի գնահատմամբ`ժամը 13:00-ի դրությամբ Շիրակի մարզում արտառոց դեպքեր չեն գրանցվել, ընտրությունների ընթացքը բավական հանգիստ է. «Իհարկե, որոշակի թերություններ կարող են լինել, սակայն՝ ո՛չ կանխամտածված խախտումներ այս կամ այն կուսակցության օգտին: Հույս ունենք` մինչեւ ընտրությունների ավարտն ամեն ինչ հանգիստ կլինի: Եղանակն էլ լավ է, եւ ընտրողների կողմից ակտիվություն կլինի»:
