Վանաձորում ընտրողները նկարահանում են քվեարկած թերթիկները. Հ. Բիշարյան
|
«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանը Վանաձորում արձանագրել է, որ ընտրողները նկարահանում են ընտրած քվեաթերթիկները։
«Արկղերի մոտ կան փոքրիկ անցքեր, որտեղից երեւում է, թե ինչ է անում ընտրողը ներսում։ Բազմաթիվ տեղերում ընտրողը քվեարկած թերթիկը նկարահանում է, ըստ երեւույթին՝ ընտրակաշառքի արդյունքում պետք է տանի, ցույց տա։ Կա նաեւ կարուսելի մտահոգություն, երբ թերթիկ են դուրս տանում, հետո պատրաստի բերում, գցում են»,- ասաց Հեղինե Բիշարյանը։
Ըստ նրա՝ նման խնդիր եղել է շուրջ 10 ընտրատեղամասում, երկու տեղում էլ արձանագրություն է կազմվել։ |
