Երևանից Վանաձոր է ժամանել են ոստիկանական մեծաթիվ ուժեր
Վանաձորում քաղաքապետի և ավագանու ընտրություններն ինչպես արդեն հայտնի է՝ առանց խախտումների չեն անցնում: Այդպիսի դեպքեր արձանագրում են ինչպես դիտորդական կազմակերպությունները, այդպես էլ տեղական հեռուստաընկերությունները: Մասնավորապես, ՀՔԱՎ-ի ահազանգով 30/03 ընտրատեղամաս է այցելել Լոռի ՀԸ նկարահանող խումբը, ովքեր արձանագրել են «կարուսելի դեպք». Հեռուստաընկերության տվյալներով Վանաձորում նաև ընտրակաշառք է բաժանվել 30/47 ընտրատեղամասի մերձակայքում: Վանաձոր քաղաքն այս պահին սովորականից ակտիվ ռիթմի մեջ է, եթե առավոոտյան ժամերին ընտրողների պասիվություն է նկատվել, կեսօրին արդեն քաղաքացիներն ավելի են ակտիվացել: Բացի այդ, մեծ է ոստիկանական հսկողությունը քաղաքում: Երևանից ծամանել են ոստիկանական մեծաթիվ ուժեր: Յուրաքանչյուր տեղամասին կցված է երկու-երեք ոստիկան:
