Գյումրիում ավագանու թեկնածու Համլետ Սարուխանյանը հանդես է գալիս որպես լիազոր ներկայացուցիչ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Գորիսի մամուլի ակումբի, Իրազեկ Քաղաքացիների Միավորման, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Մարտունու կանանց համայնքային խորհրդի համագործակցությամբ Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունների դիտարկման ընթացքում Գյումրիի 34/79 տեղամասից ստացվել է ահազանգ այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Համլետ Սարուխանյանը որպես լիազոր ներկայացուցիչ գտնվում է տեղամասում: Խնդրի մասին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին զգուշացվելուց հետո խնդիրը չի վերացվել, ինչի վերաբերյալ ժամը 10:00-ի դրությամբ էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է ուղարկվել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական ԱսամբլեայիՎանաձորի գրասենյակ
