Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները ուղղորդում են ընտրողներին
Գյումրիի 34/21 ընտրատեղամասում գտնվող Բալասանյան դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Էռոյանի ձեռքին կան ցուցակներ, վերջինս ուղղորդում է ընտրողներին: Նույն գործողությունը կատարվում է ընտրատեղամասից դուրս գտնվող ևս մեկ անձի կողմից: Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։ «Խախտումն արձանագրվել է 9:40-ի դրությամբ, որի մասին ահազանգվել է տեղամասի հանձնաժողովի նախագահին, ուղարկվել է շրջիկ խումբ՝ ընտրատեղամասից դուրս կատարվող գործողությունները արձանագրելու նպատակով: Համանման խախտում է արձանագրվել նաև Վանաձորի 30/58 ընտրատեղամասում ժամը 8:27-ի դրությամբ. ընտրատեղասում գտնվող ՀՀԿ վստահված անձը ուղղորդել է ընտրողներին: Դրա մասին հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո խախտումը վերացվել է: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Գորիսի մամուլի ակումբ Իրազեկ Քաղաքացիների Միավորում Հայաստանի Հելսինկյան կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»։
