Հաղորդում սեփական հանցագործության մասին

«Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հսկիչ-անցագրային կետում դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ առաքված պահարանի թաքստոցներից հայտնաբերել և առգրավել են 0,5 լիտր տարողությամբ 39 շիշ կոնյակ, 0,75լ. տարողությամբ 24 շիշ գինի, 0,5 լիտր տարողությամբ 53 շիշ «հոնի օղի» գրառմամբ և 6 շիշ «ծիրանի օղի» գրառմամբ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև 20 հատ 0,5լ. տարողությամբ և երկու հատ 0,33լ. տարողությամբ գարեջուր:Չակցիզավորված ալկոհոլային խմիչքների ողջ խմբաքանակը առգրավվել է:Նախապատրաստվում են նյութեր» զավեշտալի այս հայտարարությունը տարածվել է ոչ ավել ոչ պակաս ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ասել է թե՝ սեփական հանցագործության կամ ավելի մեղ ասած՝ անգործության մասին հաղոդում է տրված։ Քրեակատարողական հիմնարկներում շատ խնդիրներ կան: Այդ ոլորտը միշտ դիտարկվել է որպես մեծ գումարներ աշխատելու հարթություն: Հենց այդ պատճառով է, որ այս բնագավառը դարձել է միջազգային դոնոր կազմակերպությունների թիրախ: Այդ ամենը իմանալով հանդերձ` պետությունն այս բնագավառում միշտ պաշտպանվողի և արդարացվողի դերում է, ինչպես այս պարագայում, երբ ակնհայտորեն փոևձ է արվում մի քանի հոգու վրա «ջարդել» կատարվածը։ Դատապարտյալների հիվանդանոցը ոչ Լուսնի վրա է, ոչ էլ գետնի տակը, ավելին, այն քրեակատարողական հիմնարկ է, որի ղեկավար կառույցի լրատվականն է նման հաղորդագրություն տարածել։ Հաղորդագրությունը զավեշտալի է, քանի որ երբ հանրությունը ոլորտի պատասխանատուների առջեւ նման հարցեր է բարձրացնում տիրող կամայականությունների եւ բարձիթողի վիճակի մասին, հարցադրումները կանխվում են սրերով՝ օդում։ Հիմա իրենք են խոստովանում «բարդակ» վիճակը, որի արդյունքում էլ հնարավոր է եղել նման մասշտաբի ոգելից անցկացնել։ Թեեւ կա մի նրբություն, հաղորդագրությամբ տեղեկացվում է, որ ալկոհոլը չակցիզավորված է։ Իսկ դա նշանակում է,որ որոշակի խմբաքանակը դուրս է բերվել գործարանից։ Չի բացառվում, որ սա ուղերձ է տվյալ սեփականատիրոջ կամ նրա հետ կապ ունեցողների շրջանակներին «քսիֆների» մասին , որը հետագայում կարող օգտագործվել որոշակի հանգամանքներում։ Բայց փաստ է, որ սա քրեակատարողական հիմնարկներում բարձիթողի վիճակի եզակի դեպք չէ, օրինակ ամիսներ առաջ էլ դատապարտյալներից մեկը մամուլին ահազանգել էր իրենց խցի անմարդկային պայմանների մասին եւ այն մասին, որ իրենք մտադրվել, ապա սեփական ուժերով վերանորոգել են այն Ստացվում է, որ դա իրենց որոշելիքն է: Այսինքն, ստացվում է, որ նրանց մոտ առկա էր շինանյութի այն խմբաքանակը, որն անհրաժեշտ էր շինարարությունը սկսելու համար: Փաստորեն, դատապարտյալներն իրենք են որոշում, երբ և ինչ անել, եւ ամենակարևորը՝ նրանք տիրապետում են համապատասխան ռեսուրսների և անմիջապես իրականացնում են որոշածը, տվյալ դեպքում` վերանորոգումը: Ստացվում է, որ բերդերում բոլոր առումներով է բարդակ։
Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am