Կինս ինձ համար եղել է այն մետաքսյա շապիկը, որը կրում եմ 1992թ.-ից. Պավել Մանուկյան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը շնորհավորել է կնոջը՝ Մարինե Մանուկյանին, ծննդյան օրվա կապակցությամբ: «Կինս ինձ համար եղել է այն մետաքսյա շապիկը, որը կրում եմ 1992թ. հուլիսի 4-ից: Այդ շապիկով, երբևիցե, չեմ սողացել: Հարվածներ, վայրիվերումներ, զրկանքներ, հալածանքներ՝ ինչքան ասես միասին տեսել ենք, բայց՝ ոչ մի տրտունջ: Նրա շնորհիվ է, որ խռովքը չի հանդգնել մտնել իմ հարկի տակ: Քչերին է հայտնի, որ նա իր հայրենասիրությամբ ու սակավապահանջկոտությամբ գերազանցում է ինձ: Հենց դրա համար էլ, եթե նա մինչև 2016թ. հուլիսի 17-ը հերոսուհի կին էր, դրանից հետո կնքվեց նաև ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ: Եվ այդ բոլորը նա կրում է առաքինությամբ: Ավելի ճիշտ՝ առաքինությունը կրում է որպես համազգեստ: Դա է պատճառը նաև, որ բանտս այսօր ազատությունով է լցված՝ հայ կնոջ, հայ մոր անզուգական տիպարով: Ծնունդդ շնորհավոր, Մարինե»: Պավլիկ Մանուկյան Սասնա ծուռ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավոր 01.10.2016թ. Երևան
