Թեքսասի դաշնային շրջանային դատարանը Apple-ին պարտադրել է ավելի քան 302 մլն դոլար վճարել VirnetX ընկերությանը որպես փոխհատուցում ընկերության տեխնոլոգիաներն ապօրինի օգտագործելու համար, հայտնում է Reuters-ը:
Երդվյալ ատենակալները ապացուցված են համարել iPhone-ի արտադրողի կողմից VirnetX-ի երկու պատենտերի հեղինակային իրավունքների խախտման փաստը: Դրանցից մեկը կապված է FaceTime տեսազանգի տոխնոլոգիաների հետ, իսկ մյուսը՝ VoD հավելվածի, որը թույլ է տալիս օգտատերերին համացանցով մեդիակոնտենտ ստանալ սերվերից:
Սա Apple-ի դեմ VirnetX-ի առաջին բողոքը չէ: 2016-ի փետրվարին Թեքսասի դատարանը խոստովանել էր, որ Apple-ի որոշ ծրագրեր, մասնավորապես, FaceTime, iMessage եւ պատվերով VPN ծառայությունները խախտում են VirnetX-ի մտավոր սեփականության իրավունքը եւ ընկերությանը պարտադրել էր 325 մլն դոլար վճարել: Ավելի ուշ վճիռը բեկանվել էր, քանի որ վճռաբեկ դատարանը որոշում էր ընդունել, որ երդվյալները անարդարացի են եղել Apple-ի նկատմամբ:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից