Yahoo-ի դեմ իրականացված հաքերային հարձակման հետևանքով տուժած օգտահաշիվների թիվը կարող է շատ ավելին լինել, քան 500 միլիոնը:
Այդ մասին հայտարարել է Yahoo-ի նախկին աշխատակիցը, ով ծանոթ է ընկերության անվտանգության ապահովման միջոցներին, գրում է Business Insider-ը:
Yahoo-ի նախկին աշխատակիցը նշել է, որ Yahoo-ի համակարգի կառուցվածքն այնպիսին է, որ այն տեսակի հարձակման դեպքում, որի մասին հաղորդվել է, հաքերներին հասանելի կդառնար շատ ավելի մեծ թվով օգտատերերի էջերի տվյալներ:
«Ես կարծում եմ, որ թիվը շատ ավելին է, քան հայտարարվել է»,- ասել է ընկերության ղեկավար պաշտոններից մեկը զբաղեցնող աշխատակիցը, ով շարունակում է կապ պահպանել դեռ այնտեղ աշխատող աշխատակիցների հետ: «Ինչպես են նրանք գտել 500-ը՝ առեղծված է»:
Ավելի վաղ Yahoo ընկերությունը հայտարարել էր, որ 2014-ին հաքերները գողացել են 500 մլն օգտահաշիվների հետ կապված տվյալներ: Հաքերների նպատակն է եղել օգտատերերի անունները, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները, գաղտնաբառերը, ինչպես նաև ստուգիչ հարցերն ու պատասխանները: Բանկային քարտերի և հաշիվների հետ կապված տվյալները չեն գողացվել:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից