The New York Times թերթի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և սիրիացիների խմբի հանդիպումից արված աուդիոձայնագրությունը: Նյու Յորքում անցած շաբաթ անցկացված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի օրերին փակ դռների հետևում անցկացված հանդիպմանն ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև երկրում նախագահական ընտրությունների հարցը:Քերին նշել է, որ ընտրական գործընթացը կազմակերպվելու է Արևմուտքի և ՄԱԿ-ի աջակցությամբ, և անցկացվելու է «խստագույն մոնիթորինգի» պայմաններում: Սիրիացիներն, այնուամենայնիվ, կասկած են հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի ընտրությունների անցկացմանը, եթե նախօրոք երաշխավորած չլինի իր համար ընդունելի արդյունքները:
Ընդ որում՝ ինչպես հետևում է ձայնագրությունից, հանդիպմանը ներկա սիրիացիներին զարմացրել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն այն մասին, որ ընտրություններին չի բացառվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը: Եվ դա Ասադի հրաժարականի մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պահանջներից հետո, գրում է թերթը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից