«Ն.Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը գաղափարական կնճռոտ տարբերակում չունեն».Անուշ Սեդրակյան
«Ընտրությունների շուրջ բանավիճելը շատ նորմալ երևույթ է, բայց երկու ընդդիմադիր ուժերի քաղաքական արգումենտներն ինձ համար համոզիչ չեն: Մի քիչ ավելի մակերևութային են և այդ մակերեսությունը՝ կոնկրետ ՏԻՄ ընտրություններում, գաղափարական կնճռոտ տարբերակումներ չունենալու պարագայում ավելի շատ ընտրական գործընթացի մաս է և ավելի շատ չեմ կենտրոնանում այդ վեճերի վրա»,-այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Անուշ Սեդրակյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև եղած կոնֆլիկտին: Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի հայտարարություն է տարածել, ուր ասվում է. «Այսօր մինչև 18.00-ն «Քաղաքացիական պայմանագիրը» կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կհայտարարի հօգուտ «Լուսավոր Հայաստանի», եթե վերջինս կատարեր հայտարարության մեջ նշված երեք կետերը: Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև անձնական վեճը վերածվել էր քաղաքական շանտաժի գործիքի: Հավանաբար՝ Փաշինյանը հասկանալով, որ Վանաձորում իրենց կուսակցությունը չի կարող լուրջ արդյունքներ գրանցել, նա ցանկանում էր իր պայքարը չշարունակել մրցակից ընդդիմադիրին ոչնչացնելու գնով: Լուսինե Միքաելյան
