Չբացահայտված փաստեր՝ Մահարու մասին

Մեր ժողովրդի կռահումը հասել էր մի զարհուրելի մտքի՝ թե մեր հողը ծերացել է, մեր հերոսների ոտքերի տակ չի դիմանում, տեղի է տալիս. դա միայն կռահում էր, դա չէր հաստատվում իրողություններով կամ այդ հաստատումները չնչին դեպքեր էին այն բանի դեմ, ինչը կոչվելու էր 1915: Ջախջախիչ պարտությամբ տանուլ տրվեցին մեր վերջին ճակատամարտերը, ռազմական հանճարները դարձան խեղճուկրակ զորապետներ, կիրճերում արյան մեջ խեղդվեցին մեր կռվողների վերջին փոքրիկ խմբերը, պատառոտվեցին նոր գնդեր ոգեկոչող դրոշները, և սերունդներ ու սերունդներ սնած երազների շքեղությունը մի այլանդակ ձեռնածվությամբ վերաճեց խղճուկ իրականության – տասը հազար վերստ գետին և յոթ հարյուր հազար որբ: Այսինքն՝ այնպիսի մի վիճակ, երբ ուզվում է, ինքնիրեն ուզվում է, որ հիվանդը մեռնի, և այդ ցանկությունն ավելի քան մարդասիրական է, քանի որ ապաքինումը հիվանդին առողջ չի դարձնի: Եվ փառք ոգևորված այն սերնդին, որ Արարիչ Աստծու նման ի չգոյե ստեղծեց մեզ համար հայրենիք: Դա Ալեքսանդր Մյասնիկյանի, Աղասի Խանջյանի և Արամայիս Երզնկյանի, Չարենցի և Մահարու, Կոջոյանի և Սարյանի, Թորամանյանի և Թամանյանի, Աճառյանի և Աբեղյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Չոպանյանի փառահեղ սերունդն էր, մատյան մի գունդ՝ որ մարտի նետվեց մեզ համար ամենաողբերգական պահին, երբ կարող էինք կորցնել ազգ և երկիր լինելու վերջին հնարավորությունները նույնպես: Տանջահար ժողովուրդն ըստ երևույթին ոգեկոչեց նաև իր ապագայի ուժերը, այլապես երկու տասնամյակը մեզ այդքան մեծեր չէր նվիրի: Դա առաջամարտիկների հերոսական սերունդն էր, և որպես իսկական առաջամարտիկներ նրանց խիտ շարքերը մեր օրերին հասան նոսրացած, բզկտված, հոշոտված, պատառոտված, ուխտադրժորեն թիկունքից զարկված և, զարմանալիորեն, դարձյալ ոգևորված: Մահարին դեռ ոտքի վրա էր և չէր նկատում, որ հազիվ է ոտքի վրա: Այդպես լինում են սևեռուն նպատակի մարդիկ: Նպատակը նրան հմայել-ձգում էր: Նրա ուժասպառ մարմինը դժվար էր հասնում նրա ձգտման ետևից, ապա ետ մնաց, ապա՝ ոգին հիսուն թվականների մեջ մի տեղ թողեց այդ դավաճան մարմինն ու տարիներ շարունակ սավառնեց դեպի նպատակ առանց մարմնի: Եվ հասավ ու գամեց բարձր գրականությունը մեծ հայրենասիրությանը: Բանաստեղծության աստվածը, երբ ջախջախվում էին մեր երազները, այն հեռավոր տարիներին Մահարուն շշնջացել էր մի մեծ գաղտնիք՝ պետք է գրականությամբ ետ խլել այն, ինչ պահել չենք կարենում ռազմիկների գնդերով: Երբեմն «պարտիզանական կռիվներով», երբեմն՝ կեղծ նահանջներով և վերջապես փայլուն մի ճակատամարտով նա անհայտությունից խլեց ու իր հայրենիքին վերադարձրեց իր Վանը, և մեծ գրող ու այդպիսով մեծ հայրենասեր Գուրգեն Մահարու այդ Վանն արդեն անկորնչելի է: Դա ոչ միայն այլևս անկողոպտելի մասն է հայ գրականության, այլ նաև հայ ապագա իրականության: Դա թռիչքային հրապարակ է դեպի իրական Վան: Դա Արևմտյան Հայաստանի մեծ խավարից Մահարու լույսով բացազատված այն հովիտն է, որ դեպի իրեն կգրավի խարխափող սերունդներ ու սերունդներ: Գանգրահեր այն պատանին՝ հեռու տարիների Մահարին, գաղթելիս ձեռքին ունեցել է դասագիրք «Մեղրագետը» և հոր ատրճանակը. հոր ատրճանակը փոխել է հացով, իսկ մանկության «Մեղրագետը» տարել են Բերկրիի Բանդիմահու ջրերը: Այդ ժամանակ նա վերցրել ու դժվար ճանապարհներով մեզ է հասցրել մի պարկ հող՝ փռելու համար համակերպվող արշակներիս ոտքերի տակ: Նա երբեք չարտաբերեց, օգտվելով երդմնատրության զրնգուն մթնոլորտից, երդման հանդիսավոր տեքստեր, չդարձավ, այդպիսով, հայրենասեր, նա կատակեց, ծաղրեց, ծիծաղեց, անտեսեց այդ արարողությունը, որովհետև նորակոչիկները և մեկ անգամ դավաճանածներն են երդում տալիս, իսկ նա հայ հայրենասիրության ծանր ուխտի հին ուխտավորն էր: Նա հայրենասիրությամբ գեղեցկանալու կարիքը չէր զգում, այլ զգում էր դժվար հայրենասիրության ծանր տառապանքից ազատվելու կարիքը: Նրա դիմակի, նրա ծաղրի ու ծիծաղի տակ նրա կարոտի անընդհատ մրմունջն է, և նրա մրմունջների հանրագումարը ցավի մի զարհուրած ճիչ է մեղավոր ու անմեղ, հիմար ու խելացի, պարկեշտ ու հավակնոտ բոլոր-բոլորիս դեմ. - Ո՜ւր է իմ անփոխարինելին, ուր է իմ Հայրենիքը: «Հայաստանի Հանրապետություն», 16.07.1995թ. hrantmatevossian.org

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am