Արփինե Հովհաննիսյանը` ՔԿՀ-ներում ինքնասպանությունների մասին
Վերջին մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերը մտահոգիչ են: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա չցանկացավ մեկնաբանել այդ դեպքերը՝ վկայակոչելով, որ նախաքննություն է ընթանում: «Ես այս մասին զերծ կմնամ մեկնաբանություն տալուց, քանի որ նախաքննություն է ընթանում»,- ասաց նախարարը: Արփինե Հովհաննիսյանի խոսքով` պրոֆեսիոնալ եւ ոչ կոռեկտ կլինի այս փուլում որեւէ մեկնաբանություն տալ. «Մտահոգիչ է նման փաստերի արձանագրումը, սակայն ցանկացած դեպքով պետք է քննություն իրականացվի»:
