Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի գլխավոր դատախազության հետ համատեղ շարունակում են աշխատել Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») խմբավորման անդամներին Ադրբեջանի տարածքում հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ:
Այս մասին գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, «Հիզմեթ» խմբավորման քարոզչական գործունեության հետաքննման և կանխարգելման հետ կապված քրեական գործի շրջանակում ստեղծել է օպերատիվ-քննչական խումբ: Հայտնի է, որ այս գործի շրջանակում մոտ ապագայում կրկին Թուրքիա կգործուղվի Ադրբեջանի գլխավոր դատախազության քրեական բաժնի ղեկավարը:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից