«Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը քննելու է Թուրքիայի կառավարության այն որոշումները, որոնք ընդունվել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։
Այդ որոշումներն ընդունվել են հեղաշրջման փորձից հետո 3 ամսով Թուրքիայում ներդրված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։ Վենետիկյան հանձնաժողովը պատրաստելու է համապատասխան զեկույց։
Ակնկալվում է, որ այդ զեկույցը կհրապարակվի տարեվերջից ոչ շուտ։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 10-14-ը, Ստրասբուրգում քննարկվելու են Թուրքիայի վերջին զարգացումները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 12-ին կպատասխանի եվրոպացի պատգամավորներին հուզող հարցերին։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից