Օլիգարխները պետք է մաքրվեն
«Հրապարակ» թերթի լրագրողը զրուցել է ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Բարխուդարյանի հետ – Դուք իրո՞ք հավատում եք, որ օլիգարխներից հնարավոր կլինի ազատվել։ – Դրա ժամանակը հասունացել է, նրանք պետք է մաքրվեն։ Հիշո՞ւմ եք՝ Լի Կուան Յուն, որ եկել էր, Սինգապուրի վարչապետը, նա ճիշտ բան ասաց։ Ասաց՝ ցածր զարգացման երկրների կոռումպացված բյուրոկրատիան ի վիճակի է ոչնչացնել ոչ միայն պետությունը, այլեւ այդ երկրների հասարակությունը։ Եթե վերեւից ցանկություն կա պայքարելու, անպայման կստացվի։ – Դուք խոսեցիք մենաշնորհների վտանգի մասին։ Ինչ-որ թվեր կա՞ն։ – Մոնոպոլիզացիայի տոկոսն ահավոր բարձր է Հայաստանում, ներքին շուկայում։ Ներկրողները մոնոպոլիաներն են, ներքին առեւտուրը կամաց-կամաց դառնում է մոնոպոլիա։ Ոչ, ես թվեր չունեմ։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
