Խոշոր ավտովթար Շիրակի մարզում.կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկուոմ բախվել են բեռնատար ավտոմեքենան և տրակտորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել է, իսկ վթարի հետևանքով էլ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2 –րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը վթարի մասին տեղեկությունը փոխանցել է Հայատանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Հարություն Համբարյանի
















