Աբել Աղանբեկյան. «Հայ օլիգարխները թզուկներ են»

Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալ-տնտեսական հետամնացությունը հաղթահարելն է: Հայաստանը պիտի ստեղծի արդյունաբերություն և շեշտը դնի արտահանման վրա, այլապես չի կարող արտադրել մրցունակ ապրանք: Այսպիսի ուշագրավ դիտարկումներ արեց «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խորհրդային ականավոր տնտեսագետ, ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը՝ խոսելով Հայաստանի տնտեսության խնդիրների և զարգացման հեռանկարների մասին: Անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ակադեմիկոսն ասաց, թե լավ գիտի նրան, համարում է բարձր կարգ ունեցող մարդ և հույս ունի, որ նրան շատ բան կհաջողվի անել՝ որպես վարչապետ: «Իր փոխարեն՝ ես, նախ, կմշակեի 5-10 տարվա ծրագիր, կմշակեի այնպես, որ դա լիներ կոլեկտիվ, ժողովրդի աջակցությունը վայելող ծրագիր, և կսկսեի այն իրականացնել»,- առաջարկեց մեր զրուցակիցը: – Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես: Շատ հաճախ այն անվանում են օլիգարխիկ, մենաշնորհային համակարգ: Դուք ի՞նչ անվանում կտաք: – Տնտեսությանը կարելի է տարբեր անուններ տալ, դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից եք նայում: Եթե, օրինակ, խոսենք այն մասին, թե տնտեսության ո՞ր մասնաճյուղերն են այստեղ գերիշխում, ապա Հայաստանում դա գյուղատնտեսությունն է, այս ոլորտը ամենաշատն է ազդում ՀՆԱ-ի վրա: Երկրորդ տեղում արդյունաբերությունն է, և արդյունաբերությանը մի փոքր զիջում է առևտուրը: Սա նշանակում է, որ Հայաստանը արդյունաբերական երկիր չէ: – Բայց զարգացած երկիր լինելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունաբերություն, դա՞ նկատի ունեք: – Իհարկե, հատկապես զարգացող երկրի համար արդյունաբերությունն իր տեղը պիտի ունենա տնտեսության մեջ: Օրինակ՝ Ռուսաստանում արդյունաբերության բաժինը 28 տոկոս է, թեև Ռուսաստանն ավելի զարգացած է, քան Հայաստանը և ավելի մոտ է հետինդուստրիալ հասարակությանը անցնելուն: Բայց հիշեք, թե ինչ արդյունաբերություն ուներ Հայաստանը խորհրդային տարիներին. ուներ և՛ էլեկտրոնիկա, և՛ ռադիոէլեկտրոնիկա, և՛ մաթեմաթիկական մեքենաներ, քիմիական ինչ արդյունաբերություն կար՝ մեքենաշինություն, էլեկտրոտեխնիկա, մալուխ: Ինչպիսի կոմբինատներ կային խորհրդային իշխանության վերջին շրջանում․ մեքենաշինական գործարաններ, Մարս գործարանը, Հրազդանի մեքենաշինական գործարանը: Հասկանո՞ւմ եք, Հայաստանը առաջադեմ, տնտեսապես զարգացած երկիր էր: Ամեն ինչ քանդվեց: – Բայց դա խորհրդային տնտեսական համակարգում էր, այսօր այդ համակարգը չկա: Այդ դեպքում ինչպե՞ս կառուցել տնտեսությունը… – Այնուամենայնիվ, կարելի էր ինչ-որ բան պահպանել, չտրվել այսրոպեական, կեղծ հայրենասիրական լոզունգներին, թե եկեք փակենք ատոմակայանը. մնացին առանց էլեկտրաէներգիայի, եկեք Նաիրիտը փակենք. մնացին առանց քիմիական արդյունաբերության, և այլն: – Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս վիճակից, ի՞նչ առաջարկներ կարող եք անել: – Շատ երկրներ են հետամնաց եղել, բայց դարձել են առաջադեմ, օրինակ՝ Ճապոնիան պատերազմից հետո: Դա հետամնաց երկիր էր, «ճապոնական» բառը վատ իմաստ ուներ, ճապոնական ապրանքը չէին գնում, արտադրողականությունը 10 անգամ ավելի քիչ էր, քան Միացյալ Նահանգներում, բայց մշակվեց ռազմավարություն՝ ամենաառաջադեմ երկրների փորձն ընդօրինակելու համար, և 20 տարվա ընթացքում Ճապոնիան մեծ թռիչք կատարեց՝ դառնալով առաջադեմ տնտեսություն, այսօր Ճապոնիայի արտադրողականությունը ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգներինը: – Բայց դա ազատ շուկայական տնտեսության համակարգում էր, այդպես չէ՞: – Իսկ ի՞նչ է, դուք շուկայական երկիր չե՞ք, դուք նույնպես շուկայական եք: Ճապոնիայում էլ կան հսկա, խոշորագույն ընկերություններ, որոնց հետ համեմատած՝ հայ օլիգարխները պարզապես թզուկներ են, «Տոյոտա» կամ «Միցուբիշի» չեն (ծիծաղում է,-Ա.Ս.):

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am