Իսրայելը Թուրքիային 20 մլն դոլարի փոխհատուցում է փոխանցել «Ազատության նավատորմիղի» միջադեպից Թուրքիայի 9 քաղաքացիների մահվան դիմաց:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախկինում հաստատել է խորհրդարանի կողմից վավերացված Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման պայմանագիրը, որը ստորագրվել էր հունիսի 28-ին: Պայմանագրի համաձայն՝ 25 օրվա ընթացքում Իսրայելը պետք է Թուրքիային 20 մլն դոլար փոխհատուցում վճարեր 2010 թվականին «Ազատության նավատորմիղի» միջադեպի դիմաց, որը երկրների հարաբերությունների վատացման պատճառ էր դարձել, հայտնում է NTV-ն:
Թուրքիայի ղեկավարությունում NTV-ի աղբյուրների համաձայն՝ փողը փոխանցվել է Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվեհամարին եւ կբաժանվի զոհվածների ընտանիքներին: Հաղորդվում է նաեւ, որ առաջիկա շաբաթների ընթացքում Անկարան Իսրայելում նոր դեսպան կնշանակի:
2010 թվականին իսրայելական «կոմանդոսը» գրավել էր «Ազատության նավատորմիղը», որը նավարկում էր Գազայի հատվածի շրջափակման խախտմամբ: Տեղի ունեցածը հանգեցրել էր նավարկությանը մասնակցող 9 թուրքերի զոհվելուն:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից