ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին բացատրել է իր խոսքերը, որոնք վերաբերել են Ռուսաստանի տարածքում հնարավոր ահաբեկչություններին։
«Ես տեսա հայտարարություն այն մասին, որ իբր փորձել եմ դրդել ահաբեկչության։ Դա ճիշտ չէ։ Ես ընդհանրապես դա չեմ ցանկացել հաղորդել: Ես չեմ ցանկացել սպառնալ ոչ ոքի։ Հարցը եղել է հետևյալը․ «Ի՞նչ հետևանքներ են սպասվում Ռուսաստանին իր պարտավորությունների իրականացման նկատմամբ անլուրջ մոտեցման դեպքում»։ Եվ ես ասացի, որ պետքարտուղար Ջոն Քերին դրանից առաջ բազմիցս ասել է, որ կլինեն ավելի շատ պատերազմներ, ավելի շատ արնահեղություն»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։
Ինչպես ասել է՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի, ծայրահեղականները, ծայրահեղական խմբերը շարունակում են օգտվել Սիրիայում առկա իշխանական վակուումից՝ իրենց գործողությունները ընդլայնելու համար, որոնք, անկասկած, ներառելու են հարվածներ ռուսական շահերին, հնարավոր է, անգամ ռուսական քաղաքներին։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից