Ինչպես են Վրաստանում դիմավորում Հռոմի պապին
Քիչ հետո Թբիլիսիի միջազգային օդանավակայան կժամանի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ինչի կապակցությամբ օդանավակայանում են Վրաստանի հոգևոր, քաղաքացիական ղեկավարները, Վրաստանի կաթոլիկ համայնքի անդամները՝ պապական դրոշի գույներով դրոշակներով։
Նախատեսվում է, որ օդանավակայանում նրան կդիմավորեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդը։
