Վանաձորցիները գո՞հ են արդյոք գործող քաղաքապետից
«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են 600 հոգու շրջանում՝ սեպտեմբերի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում: Համաձայն դրանց՝ վանաձորցիները համակրում են ՀՀԿ-ին: «Հարցին, թե որ կուսակցությանն եք ձայն տալու, վանաձորցիների 2,3 տոկոսը պատասխանել է ոչ մեկին, 20,9 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցվածների 33 տոկոսը նշել է ՀՀԿ-ն, 6,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան», 3,9 տոկոսը նշել է ԲՀԿ, 2,3 տոկոսը՝ ՀՅԴ, 2,7 տոկոսը՝ «Հայկական վերածնունդ», 0,8 տոկոսը՝ «Համախմբում», 0,4 տոկոս՝ «Քաղաքացիական պայմանագիր», 0,2 տոկոսը՝ ՀԱԿ»: Հարցին, թե գո՞հ են արդյոք գործող քաղաքապետից, վանաձորցիների 44,7 տոկոսը պատասխանել է միանշանակ ոչ, եւ միայն 7,8 տոկոսը՝ միանշանակ այո:
