Լեհաստանը կշրջանցի Ռուսաստանը
Լեհական PGNiG գազային ընկերությունը պլանավորում է գազատար կառուցել, որը կմիացնի Լեհաստանը Նորվեգիային, որպեսզի կրճատի իր կախվածությունը Ռուսաստանից: Սպասվում է, որ մինչև 2022 թվականը գազատարը կապահովի տարեկան մի քանի միլիարդ խմ հզորություն: Այդ մասին հայտնել են լեհական ընկերության ներկայացուցիչները, հայտնում է Reuters-ը: «Մինչև 2022 թվականը մենք ցանկանում ենք տեխնիկական հնարավորություն ունենալ հյուսիսից փոխադրելու մի քանի միլիարդ խմ գազ»,- ասված է PGNiG հայտարարությունում: 2022 թվականին լրանում է ռուսական «Գազպրոմ»-ի հետ PGNiG-ի գազի մատակարարման պայմանագրի ժամկետը: Այժմ Լեհաստանը Մոսկվայից տարեկան գնում է 10.2 միլիարդ խմ գազ` տարեկան մոտ 16 միլիարդ խմ ծախսի դեպքում:
