Ի՞նչ երաժշտության տակ են ձեւավորվել հայոց լեզվի նկատմամբ Գալուստ Սահակյանի մոտեցումները
Անդրադառնալով «Ամենակարող երգիչ» նախագծին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «ռաբիսը սովետի ժամանակ ստեղծվել է, որպեսզի որոշակի խավեր այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը եւ մոտեցումները ձեւավորեն»։ «ՉԻ»-Փաստորեն Գալուստ Սահակյանը ռաբիս երաժշտության տակ մոտեցումներ է ձեւավորում։ Իսկ դասական երաժշտության տակ, ասենք, հեռացումներ է ցուցաբերում։ Կամ՝ առնչություններ զարդարում։ Իսկ ջազ, հասկանալի է, չի լսում, որպեսզի հանկարծ առաջնահերթություններ չխրախուսի։ Մի խոսքով՝ ամեն ինչ պարզ է։ Անհասկանալի է միայն, թե ի՞նչ երաժշտության տակ են ձեւավորվել հայոց լեզվի նկատմամբ Գալուստ Սահակյանի մոտեցումները։ Ըստ երեւույթին՝ «պրապալսյա մալչիկ, եմու սորոկ լետ» հանրահայտ երգի դյութիչ հնչյունների ներքո։ Դրա համար էլ ամեն անգամ, երբ փորձում է որեւէ միտք արտահայտել, ունկնդիրների մոտ մոտեցումներ են ձեւավորվում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
