Այս կառավարության պարագայում շահերի բախման խնդիր է առաջանալու

Լավ գործելու համար կառավարությունը պետք է հագեցած լինի մասնագետներով։ Չենք ուզում, որ բայղուշություն ստացվի, բայց այս կառավարության պարագայում շահերի բախման խնդիր է առաջանալու։ Երբ Պետեկամուտների կոմիտեի նախագահը հեռահաղորդակցության ոլորտի հետ կապ ունի, բնականաբար, նրա ընկերությունը կբարգավաճի եւ կխեղճացնի մյուսներին, կունենա նաեւ հարկային արտոնություններ։ Նոր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը գործարար է, Գործարարների միության անդամ։ «Ինգո Արմենիա» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրենն է։ Այս հիմնարկը զբաղվում է ապահովագրություններով, այդ թվում՝ առողջապահական ոլորտում։ Բնականաբար, նրա նշանակումով պետք է զարգանա առողջության պարտադիր ապահովագրությունը, եւ իր հիմնադրած ընկերությունն ավելի լավ բաներ կառաջարկի։ Նա նաեւ բժիշկ է աշխատել, անեսթեզիոլոգ, «Վարդանանց»  բուժկենտրոնի սեփականատերն է։ Դա էլ հենց նշանակում է, որ առողջապահական ապահովագրություն ստացողները կարող են բուժվել հենց այդ հիվանդանոցում։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 20 տարի է՝ Երեւանի կոնյակի գործարանում է, հասել Է մինչեւ գործադիր տնօրենի հաստիքին։ Նոր գյուղնախարարի աշխատանքը կարո՞ղ է խաղողի չիրացման այս ժամանակ բարերար ազդեցություն ունենալ հենց կոնյակի գործարանի վրա։ Ինչո՞ւ չէ, կյանք է, պատահում է ամեն ինչ։ Տրանսպորտի եւ կապի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմ» ընկերության հիմնադիրն է։ Կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի մասնագետի նշանակումը նախարարի պաշտոնին վատ չէ։ Իսկ ի՞նչ է լինելու նրա հիմնած բիզնեսի հետ։ Եթե Գագիկ Խաչատրյանը «Յուքոմի» հետ էր կապված, ի՞նչ կանի Վահան Մարտիրոսյանը ոչ վաղուց ստեղծված ընկերության բարգավաճման համար։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am