Վանաձորում քարոզարշավը խախտումներով է ընթանում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի դիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ քարոզչական նյութեր են փակցված Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում գործող կրթական հաստատությունների, հասարակական սննդի կետերի, առևտրի սրահների վրա:Վերը նշված խախտումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ վկայակոչելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, համաձայն որի՝ արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից: Շարունակությունը՝ այստեղ http://hcav.am/events/30-09-2016-02/ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
