Փոփոխությունների ալիքը հասնում է ՀՀԿ-ին

«Ժամանակ» -ը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ նոյեմբերին սպասվող կուսակցական համագումարի ընթացքում կարող է լինել կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն: Թե ինչ են ենթադրում այդ փոփոխությունները, ՀՀԿ խոսնակը չի ասել: Ով կամ ովքեր են հեռանալու կուսակցության ղեկավար կազմից և ովքեր են անդամակցելու ղեկավար կազմին: Կարեն Կարապետյանը կդառնա՞ ՀՀԿ ղեկավար կազմի անդամ, թե ոչ: Ըստ էության, այն, ինչ հայտարարել էր Սերժ Սարգսյանը սեպտեմբերի ութին, անխուսափելի է դարձնում Կարեն Կարապետյանի անդամակցումը ՀՀԿ-ին: Կարապետյանը չի կարող նոր ոգի տալ մի կուսակցության, որի անդամը չէ: Նոր ոգի տալու համար, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը, նա պետք է անդամակցի, դառնա ՀՀԿ անդամ: Այս առումով հարցը այն է, թե արդյո՞ք Կարապետյանի հետ միասին ՀՀԿ անդամ են դառնալու նաև այն նախարարները, որոնք եկել են որպես նրա թիմ, որոնք այսօր տեխնոկրատներ են: Թե՞ Կարապետյանի թիմը ձևավորվելու է ՀՀԿ-ի ներսում վերադասավորումների արդյունքում, իսկ տեխնոկրատները շարունակելու են իրենց զուտ մենեջերական գործունեությունը:

Մյուս կողմից հետաքրքրական է, թե ինչ է լինելու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարությունից հեռացած նախկին նախարարների, մասնավորապես՝ Գագիկ Բեգլարյանի հետ, որոնք ևս ՀՀԿ ղեկավար կազմի անդամ են: Մամուլում տեղեկություններ են եղել, որ Բեգլարյանը կարող է և դուրս մնալ ՀՀԿ գործկոմի կազմից: Միևնույն ժամանակ, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանը նեղացած չեն և կընդգրկվեն ՀՀԿ քաղաքական պրոցեսների մեջ: Սակայն պարզ չէ, թե ինչ կարգավիճակով: Այսպիսով, մի բան ակնհայտ է, որ կառավարության վերադասավորումները կամ կառավարությամբ սկսված վերադասավորումներն արդեն տեղափոխվում են ՀՀԿ, և նոյեմբերին արդեն կարտահայտվեն կուսակցության ղեկավար կազմում վերադասավորումների տեսքով»,–գրում է թերթը։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am