«Հայերը շատ լուսավոր մարդիկ են». ԱՄՆ-ի պաշտպանության նախկին փոխնախարար/տեսանյութ/

Հայաստանի անկախության 25 տարին կարեւոր ու պատասխանատու ժամանակահատված է, սակայն անկախության առաջին օրը տեսած հայերից շատերը հույս ունեն 25 տարի անց տոնել երկրի անկախության 50-րդ տարեդարձը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին փոխնախարար, ամերիկյան նավատորմի նախկին ղեկավար ամերիկահայ Փոլ Իգնատիուսը. «Հայերը շատ լուսավոր մարդիկ են, նրանք գնահատում են կրթությունը: Երկրի ապագան հենց այն երիտասարդ մարդկանց ձեռքում է, ովքեր այսօր յուրացնում են մեր ժամանակների նորարարական հմտությունները»: Վաշինգտոնում, Սպիտակ տան հարեւանությամբ անցած Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված երեկոյին ներկա էին Միացյալ Նահանգների գործադիր եւ օրենսդիր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված արտերկրյա դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Խոսելով Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների կարեւորության մասին, թե հայկական եւ թե ամերիկյան կողմի ներկայացուցիչները նշում են այդ գործընկերության կարեւորությունը: «Հայաստանը մի երկիր է, որն ուզում է ապրել հարեւանների հետ խաղաղության մեջ եւ հույս ունեմ որոշ պահի մեզ կհաջողվի դրան հասնել»,- ասել է հայ-ամերիկյան խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը: Հայ-ամերիկյան համագործակցությունը ոչ միայն գնահատվում է այլեւ՝ բովանդակային տեսք ստանում: Քաղաքական ոլորտում դա Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ սերտ բարեկամությունն է եւ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման ԱՄՆ-ի աշխատանքը, տնտեսական ոլորտում ամերիկյան խոշոր ներդրումներն են Հայաստանի հիդրոէլեկտրիկ եւ հանքաարդյունաբերության ոլորտներում, մշակութային ոլորտում դա ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ եւ Smithsonian հաստատության կողմից իրականացվող ներդրումներն են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանման եւ տուրիզմի զարգացման մեջ: Ռազմական ոլորտում Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը խաղաղարար առաքելություններում, իսկ մարդասիրական ոլորտում Սիրիայից ժամանած փախստականներին Հայաստանի աջակցությունը մեծ հարգանքի է արժանանում ԱՄՆ-ում: Կոնգրեսական Հավյեր Բեսերրան ընդգծել է, որ Վաշինգտոնում բարձր են գնահատում Երեւանի հետ հարաբերությունները. «Մենք հարգում ենք, ավելին, բարձր ենք գնահատում անկախ Հայաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության նշանակությունը»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am