Մուշեղ Պետոյանի քույրը աշակերտներին ստիպել է քարոզչական բեմի պատրաստման աշխատանքնե՞ր տանել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արթիկի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը մեզ հայտնեց է, որ դպրոցի տնօրեն Սուսաննա Պետոյանը դասաժամին դպրոցի աշակերտներին տարել է Արթիկի հրապարակ՝ օգնելու բեմի կառուցման աշխատանքներում, որտեղ պետք է համերգ տեղի ունենար: Քարոզարշավի ավարտն ազդարարող համերգի կամակերպիչը ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանն է՝ տնօրենի հորեղբորորդին: «Տիկին Պետոյանն անցնում է չափն ու սահմանը, հերիք չէ՝ աշակերտների ծնողներին ու ուսուցիչներին ստիպում է իր բարեկամին ընտրել, սպառնում է աշխատանքից ազատել, այժմ էլ երեխաներին դասերից է կտրում։ Հանուն ինչի՞»,-ասում էր ծնողը: Պարզաբանում ստանալու համար դիմեցինք տիկին Պետոյանին, որը կտրականապես հերքեց ահազանգն ու պահանջեց տալ ծնողի անունը: «Անունը տվեք, ա-նու-նը: Եթե չեք տալիս, նշանակում է՝ շանտաժ է»,-ասաց նա: Ապա հավաստիացրեց, որ 9-րդ դասարանի աշակերտների մոտ ինքը երկրորդ ժամով քիմիա է պարապել, եւ ոչ ոք դասաժամից դուրս այլ բանով չի զբաղվել: Իսկ գուցե Ձեր դասաժամից հետո՞ են աշակերտներին տարել հրապարակ, առանց Ձեր գիտության՝ հարցին Պետոյանը խիստ տոնով հայտարարեց. «Բացառվում է, որ նման բան եղած լինի: Ոչ ոք չի կարող առանց իմ գիտության նման բան անել: Դպրոցում առանց իմ իմանալու ոչ մի բան տեղի չի ունենում»: Նա նաեւ ակնարկեց, թե նման սադրիչ եւ կեղծ ահազանգերը տարածում է դպրոցի նախկին տնօրենը: Թե հատկապես ով՝ խուսափեց որեւէ անուն տալուց»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am