Ինչու Կարեն Կարապետյանի հայտարարած «չիստկան» անցավ Արտեմ Ասատրյանի կողքով

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հին կառավարությունում նոր վարչապետի հայտարարած «չիստկան» անցավ ամենախոցելի ոլորտի՝ սոցապնախարարության կողքով․ Արտեմ Ասատրյանը վերանշանակվեց իր պաշտոնում, որը 2012-ից ղեկավարում  է ոլորտը, բայց  տարեցտարի մեր երկրի սոցիալական պատկերն ավելի անմխիթար է դառնում, աճում է աղքատության ցուցանիշը։ Իրենց պաշտոններում չվերանշանակվեցին անգամ որոշ «տերով» նախարարներ, մի քանիսը Սերժ Սարգսյանի սիրելիներն էին, ոմանց համար էլ տարբեր միջնորդներ էին բարեխոսել։ Պարզվում է՝ Ասատրյանի համար ոչ միջնորդել են, ոչ էլ բարեխոսել։ Իսկ ո՞ր արժանիքների համար են իրեն վերանշանակել։ «Ես չեմ կարծում, որ այդ հարցն ինձ պետք է ուղղեք», -երեկ մեր զրույցում ասաց կառավարության նիստին շտապող Արտեմ Ասատրյանը։ «Ես չէ, որ պետք է արժանիքներ գնահատեմ, գնահատական տվողը հասարակությունն է ու համապատասխան որոշում կայացնողը»։ Դուք համապատասխանո՞ւմ եք  Կարեն Կարապետյանի՝ նախարարներին ներկայացվող ստանդարտներին՝ տեխնոկրատ եք ու պրոֆեսիոնա՞լ։ «Դուք կարող եք իմ կենսագրությունը նայել եւ անցած աշխատանքային ուղին եւ կունենաք այդ գնահատականը»,- խուսանավեց Ասատրյանը։ Հիշեցրինք, որ երկրում աղքատության ցուցանիշը տարեցտարի աճում է, սոցիալական վիճակը՝ վատթարանում, սոցապնախարարը կարո՞ղ է հպարտանալ լավ աշխատանքով։ «Դուք, կարծում եմ, տարբեր հարցեր խառնում եք իրար, աշխատանքային գործունեությունը պիտի պայմանավորել կոնկրետ կատարած աշխատանքներով եւ դրանց արդյունքներով, կարծում եմ՝ Դուք հնարավորություն ունեք ինքներդ գնահատական տաք», -ասաց նախարարը՝ շտապելով կառավարության նիստին»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am