«Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս ա». Գալուստ Սահակյանը Թաթա է լսո՞ւմ
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանն, անդրադառնալով Հ անրային -ով հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նախագծին ու նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Սպիտակցի Հայկոյի մասնակցությունն այդ նախագծին արգելելու մասին խոսակցություններին, նշեց, որ մենք մշակութային կոթողներ ունենք, ավելի լավ է մեր ժողովուրդը դրանով ապրի: «Ինչ վերաբերում է ռաբիսին, ասեմ հետևյալը` դա Սովետի ժամանակ է ստեղծվել, որպեսզի որոշակի խավեր կարողանան այս երաժշտության տակ իրանց խնջույքը, թաղումը, մոտեցումը, ամեն ինչ ձևավորեն, և դրա հետևանքով բավականին լավ երաժշտություններ են ստեղծվել»,- ասաց Գ.Սահակյանը: Նա փորձեց հիշել Թաթա Սիմոնյանի անունը` «Ո՞նց էր շլյապայով տղայի անունը… Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս ա»: Հարցին՝ Դուք Թաթայի երկրպագո՞ւն եք, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի բան կա, որ շատ հավանում եմ եւ մյուսներին ասեմ՝ դուք էլ հավանեք: Կարողանում եմ երբեմն-երբեմն լսեմ ռաբիս»:
