«Պետք է գնալ, խնդրել և հետ բերել Հասմիկ Պապյանին». քանդակագործ. տեսանյութ
Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր նաև օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը, ով կարծես դեմ չի եղել կրել ոլորտի առողջացման ու նորացման բեռը: Սակայն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ պաշտոնն արդեն խոստացել է մեկ ուրիշի: Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը նշեց, որ հարկավոր է հարցը մի կողմից նայել և հասկանալ, որ ստեղծագործող մարդը պետք է չինովնիկական գործերով չզբաղվի և Հասմիկ Պապյանին էլ թողնենք, որ նա իր գործն անի: Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ շեշտեց, որ հարկավոր է գնալ, խնդրել և հետ բերել Հասմիկ Պապյանին: «Հասմիկ Պապյանը մեր մշակույթին շատ է պետք և մեծ բան կարող է տալ մեր օպերային: Մենք օպերա սիրող ազգ ենք, Պապյանն էլ պրոֆեսիոնալ է, և եթե նա մտնի օպերա, թատրոնը ոտքի կկանգնի: Այլ հարց է, որ նրա` այստեղ գալը շատերի իրական մակարդակը ցույց կտա, և դրա համար էլ չեն ուզում` նա ղեկավարի, որովհետև կլասը բարձր է»,-նշեց Ֆերդինանտ Առաքելյանը: Լուսինե Միքաելյան
