«Հ. Պապյանի հայրը պատգամավոր եղե՞լ է, որ նրան տան». Նիկոլայ Ծատուրյան. տեսանյութ
Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր նաև օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը, ով կարծես դեմ չի եղել կրել ոլորտի առողջացման ու նորացման բեռը: Սակայն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ պաշտոնն արդեն խոստացել է մեկ ուրիշի: Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ այս խնդրին: «Պապյանը հրաշք մասնագետ է, սակայն քանի որ նրա հայրը պատգամավոր չի եղել, դրա համար էլ մեզ մոտ նորմալ գործի չեն դնի նրան: Մշակույթը պետք է ապակուսակցական լինի, կուսակցական բաներից պետք է դուրս գա արվեստը: Արվեստում չպետք է գործի նաև սովետից մնացած ԽԾԲ` խնամի, ծանոթ, բարեկամ երևույթը, թե չէ` եթե պետք է Սմբատյանը որոշի, թող ուրեմն նա էլ լինի գեղարվեստական ղեկավար, հետո կլինի թատրոնի տնօրեն, հետո` երկրի նախագահ, թող ամեն ինչ իր ձեռքում լինի, լավ է` մի մարդ կղեկավարի ամեն ինչ»,- հեգնելով ասաց Նիկոլայ Ծատուրյանը: Լուսինե Միքաելյան
