«Ջաղինյանը КВН-շիկա, բայց ռաբիս չի». Ֆերդինանտ Առաքելյան
«Ում փողը տվել են, նա էլ թող նայի: Ես նման ցածրորակ հաղորդում չեմ նայում և խորհուրդ չեմ էլ տա: Եթե անողի արյան մեջ առկա է ռաբիսը, ուրեմն պղտոր է իր արյունը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց երգիչ,երգահան Արտավազդ Բայաթյանն՝ անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» հաղորդմանը: Ասուլիսին ներկա էր քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը, ում դիտարկմամբ՝ ամեն ինչ ռաբիսի մակարդակի է իջել: «Ջաղինյանը ռաբիս տղա չի, КВН-շիկա, բայց ռաբիս չի: Այդ հասկացողությունը պետք է հանել ժողովրդի միջից: Դա ողբերգություն է.այն ի՞նչ կապ ունի Նարեկացու, Քուչակի, Կոմիտասի հետ: Ասում են ժողովուրդը սիրում է ռաբիս. սիրում է, թող տանը լսի, դա չի նշանակում, որ հեռուստաալիքով պետք է ցույց տան»,-շեշտեց քանդակագործը: Լուսինե Միքաելյան
