Պատասխանատուն ՀՀԿ-ն է
Ներկայիս կառավարության գործունեության համար Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրում է ամբողջական պատասխանատվություն: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ ՀՀԿ նման պատասխանատվություն կրել է նաև բոլոր նախկին հանրապետական կամ հանրապետական կողմից առաջադրված վարչապետների համար: Հարցին, թե արդյոք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը և նորանշանակ անկուսակցական նախարարները կընդգրկվեն ՀՀԿ կազմում, Շարմազանովը պատասխանեց. «չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»: ԱԺ փոխնախագահը չբացառեց նաև տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավորապես մարզպետարաններում կադրային փոփոխություններ` շեշտելով, որ դրանք տեղավորվում են Սերժ Սարգսյանի վերջին ծրագրային ելույթի տրամաբանության մեջ:
